Ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին հանդիպումը:

«Արարատը» 0:4 հաշվով զիջեց «Ալաշկերտին»:

Դուբլի հեղինակ դարձավ Հեբերը (41', 58) մեկական անգամ էլ աչքի ընկան Միհրան Մանասյանը (49) և Արսեն Բալաբեկյանը ( 85'):

Հավելենք, որ «Ալաշկերտը» թիմերի միջև առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով և ընդանուր 5:0 հաշվով դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Բանանցի» հետ: