Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ հավաքականի «դավաճանություն է եղել»:

«Ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ամբողջ ազգի սեփականությունն են: Շատ ճիշտ է, երբ բոլորը դժգոհում են: Ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից: Մեր հավաքականի ֆուտբոլիստները պարզապես չեն ցանկանում խաղալ: Իսկ ինչ վերաբերվում է Ալբանիայի հետ խաղին, ապա այդ խաղում դավաճանություն է եղել: Ալբանիայի հետ խաղին աշխարհի լավագույն մարզիչն էլ լիներ, արդյունքը նույնն էր լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից հետո միջազգային ԶԼՄ-ներում լուրեր պտտվեցին, որ հավաքականի մի քանի ֆուտբոլիստները վաճառել են հանդիպումը 2 միլիոն եվրոյով: