«Թուրքը մնում է թուրք» արտահայտությունն ամեն դեպքում ճիշտ է: Նույնիսկ 21-րդ դարում իրեն արդեն քաղաքակրթված համարող Թուրքիան չի հրաժարվում «շակալին» բնորոշ իր անազնիվ գործելաոճից: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հպարտությամբ հայտարարում է, թե ինքն է տվել ռուսական ինքնաթիռը խփելու հրամանը, իսկ դրանից քիչ անց նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարում է, թե իրենք չգիտեին, որ դա ռուսական ինքնաթիռ էր, և այդ մասին իմացել են միայն խփելուց հետո: Փաստորեն, թուրքերը որոշեցին դիմել հերթական ստոր խաբեության՝ հավանաբար Ռուսաստանի պատասխան պատժիչ գործողությունից խուսափելու համար, որովհետև երևի թե հասկացել են, որ պատասխան գործողությունները կարող են իրենց համար ցավոտ լինել՝ հաշվի առնելով երկու երկրի հնարավորությունները: Թուրքիան, իհարկե, կարող էր հույսը դնել Արևմուտքի աջակցության վրա, բայց մյուս կողմից Արևմուտքն էլ այսօր սկսել է համագործակցել Ռուսաստանի հետ ԻՊ դեմ պայքարում, այնպես որ դժվար է ասել՝ կցանկանա՞ Արևմուտքը հակամարտության դեպքում բացահայտորեն աջակցել Թուրքիային, թե՞ կխուսափի: Այդ իսկ պատճառով Էրդողանը սկսել է արդարանալու իր անհաջող փորձերը:

 

 

Սակայն, չեմ կարծում, թե Ռուսաստանն այնքան միամիտ է, որ հավատա Էրդողանի էժանագին հնարքներին և հարվածը թողնի անպատասխան: Պատիժն ամեն դեպքում կլինի, Թուրքիան դժվար թե կարողանան խուսափել Ռուսաստանի հարվածից: Իսկ կլինի հարվածը ռազմական տեսքով, թե տնտեսական՝ դա էլ ժամանակը ցույց կտա:

 

 

Կարեն Վարդանյան