Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր' նոյեմբերի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքում գրանցված, սակայն Աշտարակում բնակվող 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը: Վերջինս կասկածվում է երեկ' նոյեմբերի 24-ին, Վարդանանց 14 շենքի դիմաց իր մոտ եղած հրազենով Գյումրի քաղաքի բնակիչ, սակայն Երևանում բնակվող, 32-ամյա Հովհաննես Աթանյանին սպանելու մեջ:

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով' Մ. Պողոսյանը նույնիսկ ցանկություն է ունեցել լքելու Հայաստանը, սակայն իմացել է, որ Հանրապետությունից դուրս եկող բոլոր անցակետերը վերցված են ոստիկանության ուժեղացված հսկողությոն տակ և տեղեկություններ է ունեցել, որ ոստիկանությունն արդեն իր հետքի վրա է' ինքնակամ ներկայացել է:

 

 

Մանրամասները՝ այստեղ: