Չեմպիոնների լիգայի խմբային փուլի  5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4:3 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»:

Իսպանական ակումբի կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն' Գարեթ Բեյլի արդյունավետ խաղից հետ: Երկրորդ գոլը մադրիդցիները խփեցին 50-րդ րոպեին Ռոնալդուի փոխանցումից հետո աչքի ընլավ Լուկա Մոդրիչը, իսկ երկու րոպե անց Պորտուգալիայի հավաքականի առաջատարը երկրորդ գոլային փոխանցումը կատարեց' այս անգամ Կարվախալին: 70-րդ րոպեին Ռոնալդուն դուբլ ձևակերպեց:

Դոնեցկի թիմին հաջողվեց հյուրերի գոլային առավելությունը կրճատել և հասցնել մեկի: Նախ 77-րոպեին Ալեքս Տեյշեյրան դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոցը,  83-րդ րոպեին դաշտի տերերի կամում աչքի ընկավ Դենտինյոն: 5-րոպե անց Տեյշեյրանը երկրորդ անգամ գրավեց մադրիդցիների դարպասը: