Իշխանությունների հանդեպ հասարակության մի զգալի մասի դժգոհությունն ունի իր հիմքը, և հասկանալի է: Հասկանալի է նույնիսկ մի հատվածի ատելությունն իշխանությունների հանդեպ և անվստահությունը նրանց ձեռնարկած գործողություններին: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ երեկվա ոչ ադեկվատ արձագանքները Facebook սոցիալական ցանցում: Բանն այն է, որ վնասազերծված հանցախումբը քիչ է մնում արդեն հերոսացվի, և հերոսացնողների տրամաբանությամբ՝ 1 կիլոգրամից ավելի պայթուցիկ «տրատիլ» և այդքան զենք-զինամթերք ու նռնակներ պահելը նորմալ և անվտանգ երևույթ է: Ասում են, թե նրանք դրանով ոչինչ էլ չէին պայթեցնելու, ուղղակի հենց այնպես պահել էին իրենց մոտ...

 

Ցնցող տրամաբանություն է, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու նույն ցնցող տրամաբանությամբ չեն փորձում արդարացնել ոճրագործ Նաիրի Հունանյանին, չէ՞ որ նա էլ էր ռեժիմի դեմ պայքարող: Կամ օրինակ մոտ 70 մարդու կյանք խլած՝ նորվեգացի Անդրեաս Բրեյվիկը. նա էլ էր պայքարում իր համոզմունքների, իր գաղափարների համար՝ յուրովի:

 

Ընդհանրապես ողջամտությունը լավ բան է, և չարժի այն կորցնել:

 

Կարեն Վարդանյան