Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Չի եղել»,- ասել է ԱԳ նախարարը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից եղե՞լ է արդյոք Պուտինի հետ հեռախոսով կապվելու փորձ:

 

Նոյեմբերի 26-ին ավելի վաղ Էրդողանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե զանգահարել է Պուտինին ռուսական ռմբակոծիչի կործանումից հետո, սակայն Ռուսաստանի նախագահը չի պատասխանել: