«Փյունիկի» նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում:

Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,- ասված է ակումբի ֆեյսբուքյան էջում: