whoscored.com-ը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Կրասնոդար»-«Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Իլքայ Գյունդողանին, ով ունի 7.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Դաշտի տերերի կազմում 7.5-ական միավոր է ստացել երկու ֆուտբոլիստ՝ դարպասապահ Անդրեյ Դիկանը և Արտուր Ենջեյչիկը: