Մեք շատ-շատ լավ խաղ անցկացրինք և հաղթանակի էինք արժանի: Այս մասին Եվրոպայի լիգայում նվազագույն հաշվով «Կրասոնոդարին» պարտվելուց հետո ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Սա բարձրակարգ խաղ էր: Մենք շատ-շատ լավ խաղ անցկացրինք՝ և՛ հիանալի պրեսինգի էինք դիմում, և՛ հաջող էինք խաղում հարձակման գծում: Ամբողջովին վերահսկում էինք մրցակցին և շատ պահեր էինք ստեղծում: Հաղթանակի էինք արժանի: Ես նույնիսկ չէի սպասում, որ մենք այսքան կտիրենք նախաձեռնությանը: Արդյունքը պարադոքսալ է, ես սակայն գիտեմ' հաղթանակի համար միշտ էլ հաջողություն է պետք: Պետք է ընդունենք այս պարտությունը»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: