Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Սու-24-ի հետ միջադեպից հետո Թուրքիան հատել է թույլատրելի սահմանը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

 

 

«Մենք գտնում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունն անցել է թույլատրելի շեմը և ռիսկի է դիմում Թուրքիային դժվարին իրավիճակի մեջ գցել՝ երկարաժամկետ ազգային շահերի և տարածաշրջանում տիրող իրավիճակի տեսանկյունից»,- ասել է Լավրովը՝ սիրիացի իր գործընկերոջ՝ Վալիդ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ:

 

 

Ինքը՝ Մուալլեմը, ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանումը ռազմական հանցագործություն է անվանել: