ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան մեկնաբանների միջոցով հայտարարել է, որ այս տարի Ամանորին ընդառաջ արհեստական գնաճ չի լինի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդեն աչալուրջ է այս հարցում: Մի տեսակ անհավատալի է հնչում, որովհետև ամեն տարի այդ նույն երևույթին ականատես ենք եղել, սակայն, եթե դա իսկապես այդպես լինի՝ միանշանակ դրական արձագանք կունենա և կնշանակի, որ երկրում գոնե որոշ մարմիններ սկսում են պատշաճ աշխատել:

 

 

Պարզապես, միայն այդ քայլով ժողովրդի սոցիալական դժգոհությունը չի մեղմվի, որովհետև բացի Ամանորին ընդառաջ գնաճից, գնաճ է լինում նաև, տարվա ընթացքում, և եթե այդ գնաճին զուգահեռ աշխատավարձերի, եկամուտների բարձրացում չի լինում՝ գոնե մարդկանց վնասները կոմպենսացվեն, ապա ավելացող դժգոհությունից խուսափելը անհնար է դառնում: Կառավարությունը պետք է նախևառաջ այդ հանգամանքը հաշվի առնի: Չնայած 2016-ի բյուջեն ներկայացնելիս, կարծես թե ընդհանրապես դա հաշվի չառավ:

 

 

Կարեն Վարդանյան