Շնորհիվ վերջերս մեր ընդդիմության վարկանիշի աննախադեպ «բարձրացման»՝ Պարույր Հայրիկյանը կորցրեց իր յուրահատկությունը: Այսինքն՝ եթե նախկինում նրա «հանրահավաքները» (մանրահավաքներ) էականորեն տարբերվում էին ընդդիմադիր մյուս ուժերի հանրահավաքներից մասնակիցների ռեկորդային քիչ քանակով, ապա երեկվանն արդեն շատ այլ ընդդիմադիր ուժերի «հանրահավաքներից» շատ քիչ էր տարբերվում: Բայց ոչ թե նրա համար, որ Հայրիկյանի կողմնակիցների թիվն է մեծացել, այլ պարզապես մնացածների կողմնակիցների թիվն է նվազել, և նրանց ֆոնի վրա արդեն Հայրիկյանի մանրահավաքները նայվում են:

 

Իսկ Հայրիկյանի մոտ ամեն ինչ մնացել է նույնը, նույն «Ազատ, անկախ Հայաստան» կոչերը Եվրամիության դրոշների ներքո: Մեկ-մեկ փոխվում են թեմաները: Օրինակ, ռուսական «ԿԳԲ»-ի մասին խոսելու փոխարեն այս անգամ խոսքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին էր, որին դեմ է Հայրիկյանը: Դեմ է Եվրամիության դրոշների ներքո...

 

Կարեն Վարդանյան