Մոսկվան տեղեկություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ նավթային բիզնեսով հետաքրքրվածության վերաբերյալ: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

«Ես ելնում եմ մեր նախագահի հայտարարություններից: Իրոք, որոշ տեղեկատվություն կա, ես չգիտեմ, թե որչափ մանրամասն է, սակայն որոշակի հետաքրքրվածություն կա»,- ասել է նա:

 

Պեսկովը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նոր կառավարությունում էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Էրդողանի փեսան: