Չիլիի հյուսիսային ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 28,9 կմ խորության վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

 

Երկրաշարժի էպիկենտրոնին առավել մոտ գտնվող քաղաքը Անտոֆագաստայի նահանգի Տալտալն է (69 կմ): Նահանգի վարչական կենտրոնից երկրաշարժի էպիկենտրոնը հեռու է 132 կմ:

 

Նախորդ երկրաշարժն այստեղ գրանցվել էր նոյեմբերի 22-ին, 5,5 մագնիտուդով: