ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «հավաքականում դավաճանություն է եղել» հայտարարությանն է անդրադարձել նաև Եվրո 2016-ի ընտրական փուլում մեր ընտրանու հետ միևնույն խմբում ընդգրկված Դանիայի ընտրանու գլխավոր մարզչի օգնական Պիտեր Բոնդեն, ում խոսքը մեջբերում է bold.dk-ը:

«Նման դեպքում ՈՒԵՖԱ-ն պետք է արձագանքի և ուսումնասիրի այն: Ենթադրում եմ, որ ՈՒԵՖԱ-ն արդեն կապ է հաստատել նախագահի հետ: Հակառակ դեպքում՝ «արդար խաղի» մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Դանիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Պիտեր Բոնդեն՝ հավելելով, որ իրենք չեն ուսումնասիրել Հայաստան-Ալբանիա հանդիպման գոլերը: