Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուլիսին»: Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Հայկ Հունանյանը 12-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ: 40-րդ րոպեին իր թիմի գոլային առավելությունը կրկնապատկեց Գևորգ Նռանյանը, 60-րդ րոպեին Մհեր Սահակյանը հաշիվը դարձրեց 3:0, իսկ խաղավարտին «Ուլիսի» կազմում գոլի հեղինակ դարձավ Վիգեն Ավետիսյան: