Հայ մարզիկները ավարտեցին իրենց ելույնթերը Հյուսթոնում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Մերոնցիցի վերջինը պայքարի դուրս եկավ +75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, ով պոկում վարժությունում գրանցեց 115 կգ արդյունք, հրում վարժությունում' 145 կգ: Երկամարտի' 260 կգ արդյունքով Խուրշուդյանը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ մեր ծանրորդներից առաջնությանը մասնակցեցին Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ):

Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեցին: