Սիրիայի կառավարական ուժերը ականանետային հարվածի են ենթարկվել Թուրքիայի տարածքում գտնվող Ջեբել ալ-Աքրա լեռից: Այս մասին հայտնել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Անցյալ գիշեր Ջեբել ալ-Աքրա լեռան կողմից, որը գտնվում է Թուրքիայի տարածքում, իրականացվել է ակտիվ ականանետային կրակ Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումների վրա»,- հայտարարել է Մայհուբը ճեպազրույցում:

 

«Սիրիական արաբական բանակի գլխավոր հրամանատարը նախազգուշացնում է այդպիսի վարքագծի վտանգավորության մասին»,- ավելացրել է նա: