«Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում 16 գործիչներ շարունակում են ակտիվ քարոզարշավը: Նրանցից 8-ը քարազարշավ են իրականացնում երկրի հյուսիսային ուղղությամբ, մյուս 8-ը' հարավային ուղղությամբ:

 

Նոյեմբերի 29-ին' նախագծի 17-րդ օրը, քարոզարշավի հարավային ուղղությունը կանգ է առել Կոտայքի մարզում, իսկ հյուսիսային ուղղությունը' Գեղարքունիքում: Բնակչությունը ցուցաբերում է հետաքրքրություն քարոզարշավի նկատմամբ: Նրանք լսում են բանախոսներին, հարցեր տալիս: