Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 4:1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»:

Գոնսալո Կաստրոն հանդիպման 3-րդ րոպեին բացեց հաշիվը, ով 19-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին: Առաջին խաղակեսի վերջնամասում' 40-րդ րոպեին Դիդավին կրճատեց դաշտի տերերի գոլային առավելությունը: 65-րդ րոպեին Նիդերմայերը գրավեց սեփական դարպասը: Խաղավարտին ՕԻբամեյանգը իր երկրորդ գոլը խփեց:

Այս հաղթանակից հետո դորտմունդցիները 32 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, առաջատարը «Բավարիան» ունի 40 միավոր:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դորտմուդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին: