Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Էյբարին»:

Հանդիպման 43-րդ րոպեին Լուկա Մոդրիչի  փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը, իսկ 82-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:

Այս հաղթանակից հետո մադրիդցիները 27 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում են: