Եվրամիությունը Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ կարող է սահմանել 2016 թվականի աշնանը՝ բոլոր չափորոշիչների իրագործման դեպքում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է TRT Turk պարբերականը:

 

«Եթե բոլոր պայմանները կատարվեն, կարծում եմ, որ վիզային ազատականացումը կարող է ուժի մեջ մտնել 2016-ի աշնանը»,- ասել է Յունկերը լրագրողներին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովից հետո։

 

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ վիզային ազատականացման շրջանակում առաջին զեկույցը կհրապարակվի մարտին, իսկ 2016-ի հունիսին Թուրքիան կսկսի ռեադմիսիայի մասին համաձայնագրի կատարումը։