Ուզում եմ մի տրամաբանական բան ասել, որը հերքելը կլինի արդեն տրամաբանությունից դուրս: Տեսե՛ք՝ Թուրքիան «Իսլամական պետության» հովանավորներից է, չէ՞: Դա արդեն առավել քան ակնհայտ է և դա հերքելը՝ առավել քան տարօրինակ: Եվրամիությունն էլ մտադիր է 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիային՝ փախստականների հարցերը լուծելու համար, նաև Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցություններում նոր գլուխ բացել: Սա ի՞նչ է նշանակում՝ որ Եվրոպան պատրաստ է իր գիրկը բացել և ընդունել ահաբեկչության հովանավորներին, այսինքն՝ հովանավորում է Թուրքիային: Փաստացի, Եվրամիությունը դառնում է ահաբեկչության հովանավորների հովանավորը: Իսկ ահաբեկչության հովանավորին հովանավորողն ինչո՞վ է տարբերվում ահաբեկչության հովանավորից. ընդամենը 1 աստիճան ավելի բարձր գտնվելով:

 

Այսինքն՝ ԵՄ-ն դառնում է ահաբեկչության հովանավոր, հետևաբար նրանց քարոզած՝ «եվրոպական արժեքներ», «մարդու իրավունքներ» և նման բառակապակցությունները դառնում են ընդամենը մարդկանց ուղեղները լվալու միջոց: Տրամաբանական է, չէ՞:

 

Կարեն Վարդանյան