Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Էրդողանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչի, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի և Նամիբիայի նախագահ Հագե Գեինգոբի հետ: