Goal.com-ը գնահատել է Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և «Շտուտգարտի» ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է դարձել դուբլ ձևակերպած Պիեր էմերիկ Օբամեյանգը, ով ստացել է 4 գնահատականը: Նույնքան միավոր ունեն նաև Հենրիխ Մխիթարյանը, Լուկաս Պիշչեկը, Գոնսալո Կաստրոն, Սվեն Բենդերը և Մարկո Ռոյսը: