ffa.am Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպեց «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ: Ավելի քան մեկ ժամ ՀՖՖ նախագահը պատասխանեց շարժման անդամների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին շրջանառվող խնդիրներին, երկրպագուների պահանջներին՝ կապված ազգային հավաքականի խաղերի տոմսերի, գլխավոր մարզչի նշանակման հետ և այլն: Տեղի ունեցավ անկեղծ երկխոսություն-զրույց ՀՖՖ նախագահի և ֆան շարժման անդամների միջև: Բազմաթիվ հարցերի թվում անդրադառնալով երեկ Հայաստանի ազգային հավաքականի 9 ֆուտբոլիստների կողմից արված հայտարարությանը՝ ՀՖՖ նախագահը պատասխանեց, որ այդ հարցին արդեն անդրադարձել է այսօր «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան: