Պեկինի իշխանությունները ծխամշուշի պատճառով Չինաստանի մայրաքաղաքում հայտարարել են վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Ներկայում Պեկինում ամենաբարդ էկոլոգիական վիճակն է տարեսկզբից ի վեր:

 

 

Վտանգի նարնջագույն մակարդակը ենթադրում է, որ գործարանները պետք է մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցնեն արտադրությունը, որպեսզի նվազեցնեն արտանետումները մթնոլորտ:

 

 

Շինարարներին արգելված է օգտագործել աղբն ու շինարարական նյութերը, իսկ բեռնատար ավտոմեքենաներին չի թույլատրվում մտնել քաղաք:

 

 

Նոյեմբերի 29-ին Պեկինի մի քանի շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը 17 անգամ գերազանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմերը:

 

 

Ականատեսները հայտնում են, որ Պեկինի առանձին մասերում տեսանելիությունը չի գերազանցում մի քանի հարյուր մետրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: