Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում  «Ռուբինը»  Մոսկվայի «Սպարտակի» հետ տնային խաղում խուսափեց պարտությունից' 2:2:

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում: 51-րդ րոպեին աչքի ընկավ Զե Լուիշը: 70-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը' գոլ խփեց Դևիչը, իսկ 2 րոպե անց Պրոմեսը դիպուկ իրացրեց նշանակված 11 հարվածը, սակայն հաղթական հաշիվը մոսկովայն թիմին պահել չհաջողվեց: Խաղավարիտին (90+5) Կվերկվելիայի գոլը փրկեց դաշտի տերերին պարտությունից:

Այս խաղից հետո  մոսկովյան ակումբը իր ակտիվում ունի 27 միավոր և առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր խաղին, իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների նաստարարին էր: