Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Թալինում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Դիլիջանում, ինչպես նաև Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: