Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին է հանձնվել Իսպանիայի առաջնության 2014/15թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակը: Տեղեկացնում է Լա լիգայի կայքը:

Արգենտինացին այս տիտղոսին էր արժանացել նաև նախորդ տարի:

Մեսսին 38 խաղում դարձել է 43 գոլի հեղինակ: