ՆԱՏՕ-ն քաղաքականապես քողարկել է Անկարային, քանի որ կազմակերպությունը չի տվել հիմնարար գնահատական Թուրքիայի գործողություններին՝ ռուսական Սու-24-ի հետ միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

 

«Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ քաղաքական նպատակահարմարության նկատառումները գերակայում են օբյեկտիվությանն ու ողջախոհությանը»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է Գրուշկոյի մեկնաբանությունը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ հանդիպումից հետո:

 

Նրա խոսքով՝ դա առաջին դեպքը չէ, երբ դաշինքը երկակի ստանդարտներ է կիրառում կազմակերպության անդամ երկրների օգտին: