Քաղաքական պայքարի մեջ մտնելու, և ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու համար համապատասխան հասունացած վիճակ է պետք, լուրջ մոտեցում, հակառակ դեպքում տվյալ գործիչը մշտապես դատապարտված է ձախողումների և ժողովրդական անեկդոտների հերոս լինելու: 2013-ին իր հանրահայտ աղոթքով գրեթե կես միլիոն մարդու հիասթափեցրած, նաև զվարճացրած Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամվա համար ևս մի ուրախ հայտարարություն է արել. ասել է թե՝ հանրաքվեի օրը գնալու է և ցուցադրաբար պատռելու է քվեաթերթիկը...

 

Կարծում եմ՝ ամեն ինչն արդեն պարզ է. ոմանք դառնում են ընդդիմադիր, կուսակցության առաջնորդ, գաղափարախոսություններ են ձևավորում, լուրջ ծրագրեր ստեղծում, թե ինչ ճանապարհով պետք է առաջ տանեն իրենց երկիրը, գործնական քայլեր առաջարկում և անում, իսկ ոմանք էլ այդ ամենի փոխարեն ընդամենը քվեաթերթիկներ են պատռում, այն էլ ցուցադրաբար՝ մտածելով, թե դրանով հարված կհասցնեն իշխող կուսակցությանը: Ընդհակառակը, ես համոզված եմ, որ հանրապետականներն այդ քայլից միայն մի փոքր կզվարճանան, նույնիսկ իրենց կողմից կարող են մի 100 դատարկ քվեաթերթիկ էլ տալ, որ Րաֆֆին ցուցադաբար պատռի, որպեսզի ընդհանուր տեսարանը գեղեցիկ և զվարճալի ստացվի:

 

Չէ, ավելի լավ է՝ գնար աղոթեր...

 

 

Կարեն Վարդանյան