«Ռոսսելխոզնադզորը» Թուրքիա է վերադարձրել 108 տոննա թռչնամիս, որը մատակարարվել էր Կալինինգրադին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության տարածաշրջանային վարչությունում:

 

 

««Ռոսսելխոզնադզորի» վարչության տեսուչները Բալթիյսկ նավահանգստի անցակետում անասնաբուժական նորմաների խախտումներ են հայտնաբերել Թուրքիայից 108 տոննա ընդհանուր քաշով թռչնամսի չորս խմբաքանակ ներկրելիս»,- ասել է նա:

 

 

Մթերքով բեռնված չորս բեռնարկղերում հայտնաբերվել են վերամակնիշավորման հետքեր, մեկում՝ միս, որի պիտանելիության ժամկետը լրացել էր ապրիլի 14-ին: