Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել Սիրիայում իր ռազմական օպերացիան և այնտեղ կառուցում է երկրորդ ավիաբազա: Այդ մասին գրում է The Times թերթը:

 

 

Ինչպես հաղորդում է պարբերականը, այդ կերպ, Ռուսաստանը կկարողանա տարածաշրջան ուղարկել ավելի մեծ թվով մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լրացուցիչ զորքեր: Հոդվածի հեղինակը նշում է, որ Ալ-Շայրաթ նոր բազան կտեղակայվի Սիրիայի կենտրոնական Հոմս քաղաքից ոչ հեռու:

 

 

Տեղական ակտիվիստի խոսքով՝ այնտեղ արդեն տեղակայված են ռուսական մարտական ուղղաթիռներ, ինչպես նաև թիմը, որը մոտ մեկ ամիս առաջ ժամանել է բազա, և այժմ զբաղվում է օբյեկտի նախապատրաստմամբ: