Հարյուրավոր մարդիկ տարհանվել են Լոնդոնի կամրջից՝ կասկածելի իրի հայտնաբերման պատճառով: Այդ մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով իրավապահներին:

 

 

Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր:

 

 

Ականատեսների խոսքով՝ տարհանումը տեղի է ունեցել Լոնդոնի կամրջի հանդիպակած ուղղությամբ գտնվող հայտնի առևտրի կենտրոնում: