Տավուշի մարզի Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցներից քաղաքացիական մեքենա է այրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

Կրակոցներից մի քանիսը դիպել են ավտոմեքենային, ինչի հետևանքով այն այրվել է: «Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- հավելեց Հովհաննիսյանը: