Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չեխական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ահաբեկչությանը հաղթելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կասեցնել Թուրքիայի տարածքով ԴԱԻՇ-ի զինյալների մատակարարումը զենքով և ֆինանսական միջոցներով:

 

«Ահաբեկիչների դեմ պայքարելու ու նրանց հաղթելու համար անհրաժեշտ է փակել զենքի, գումարի մատակարարման ուղիները, որոնք հիմնականում փոխանցվում են Թուրքիայով՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի աջակցությամբ», - ասել է Ասադը:

 

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը ներկայումս զգալի ներդրում է կատարում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում, և ենթադրել է, որ դրանով է բացատրվում թուրքական իշխանությունների վարքագիծը խոցված Սու-24-ի իրավիճակի հետ կապված:

 

«Ես կարծում եմ, որ Թուրիքայի կողմից խոցված ինքնաթիռն արտացոլում է Էրդողանի իրական մտադրությունները, ով կորցրել է ինքնատիրապետումը, քանի որ Ռուսաստանի միջամտությունը փոխել է աշխարհում տիրող իշխանության հավասարակշռությունը: Սիրիայում Էրդողանի անհաջողությունը, ահաբեկչական խմբավորումների ձախողումը իր քաղաքական կարիերայի կործանումն է»,- ասել է նա: