ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:

 

 

Հանրապետության տարածքում' դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում:

 

 

Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան' 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում' դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն: