Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում' SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Peugeot մակնիշի 47 ZD 007 համարանիշի և Opel մակնիշի 34 VT 311 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում' երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի էլ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը:

 

 

Մանրամասները՝ այստեղ: