Foreign Policy ամսագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել է 100 գլխավոր համաշխարհային մտածողների ցանկում, գրում է Газета.Ru-ն:

 

ՌԴ նախագահը ներառվել է այն անձանց ցանկում, որոնք «որոշում են կայացնում»: Նրա հետ նույն կատեգորիայում են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը, Գերմանիայի կանցլերը, Մավրիկիայի նախագահը, Բանգլադեշի վարչապետը, ինչպես նաև երկու միջազգային խմբեր, որոնք աշխատում են ամերիկա-իրանական և ամերիկա-կուբայական համաձայնագրերի վրա:

 

Ռուսաստանի նախագահին այդ ցանկում ներառելու պատճառ են նշվել Սիրիայում ավիահարվածները: Նրա անվանակարգում նշված է. «խաղաղապահի դերի համար, որն արտահայտվել է ռմբակոծություններով»:

 

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Պուտինը կարող է դադարեցնել պատերազմը Սիրիայում: