ffa.am Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լեհաստանի, Իսրայելի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարն ընդունող երկիրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում՝ 2017 թ. մայիսին:
Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված այն 5 թիմերը, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Գերմանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2017 թ. գարնանը: Մասնակից 32 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 15 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Խորվաթիան: