Ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբը կրկին հայտարարեց Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանով հետաքրքրված լինելու մասին: Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը:

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը «Ռեալ Սոլթ-Լեյքում» հանդես է եկել 2007-2009թթ.:

«Մենք որոշակի բանակցություններ ենք ունեցել Յարայի՝ «Ռեալ Սոլթ-Լեյք» տեղափոխության համար: Հուսով ենք, որ համաձայնության կգանք, հիմա, սակայն, շատ վաղ է եզրակացություններ անելու համար: Պետք է շատ ուշադիր և զգույշ լինենք»,- Վեյբելի խոսքը մեջբերում է ESPN-ն:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայ հարձակվողի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվում է 2019թ.: