ՀՀ տարածքում դեկտեմբերի 4-ի ժամը 17.30-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վեդի-Ուրցաշեն, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան, Սիսիան-Գորիս, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները:

 

 

Սևան-Դիլիջան, Սևան-Մարտունի, Քուչակ-Ապարան և Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ապարան-Ալագյազ և Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհներին բուք է:

 

 

ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

 

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: