Չինաստանը պատրաստվում Է մինչեւ 2030 թվականը միջուկային ռեակտորների թվաքանակը հասցնել 110-ի եւ դառնալ աշխարհում ատոմային Էներգիայի խոշորագույն սպառողներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է China Daily թերթը՝ վկայակոչելով Power Constrаction Corp of China ընկերությանը:

 

 

«13-րդ հնգամյակի (2016-2020 թթ.) պլանի նախագծի համաձայն՝ Չինաստանը 500 մլրդ յուան (78 մլրդ դոլար) կհատկացնի ատոմակայանների կառուցման համար՝ օգտագործելով իր միջուկային տեխնոլոգիաները՝ 2016 թվականից սկսած տարեկան ավելացնելով վեցից մինչեւ ութ ատոմային ռեակտոր»,-գրում Է թերթը:

 

 

Ներկայում Չինաստանում կա 22 գործող միջուկային ռեակտոր, եւս 26-ը կառուցման փուլում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: