Իրաքի իշխանությունները պահանջել են անհապաղ դուրս բերել թուրք զինծառայողներին երկրի հյուսիսային տարածքից, հայտնում է Daily Sabah-ը:

 

Իրաքյան կողմի ներկայացուցիչները  շրջանում թուրքական գումարտակի հայտնվելը որպես «ներխուժում» են որակել, և պարզաբանել, որ երկրում ցանկացած ռազմական գործողություն պետք է իրականացվի կառավարությանը տեղեկացնելուց հետո:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան ռազմական ճամբար է տեղակայել Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի շրջակայքում, որը գրավված է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից դեռևս նախորդ տարվանից: Այդ ժամանակից ի վեր իրաքյան զորքերը մի քանի անգամ հետաձգել են քաղաքն ազատագրելու գործողությունը:

 

Թուրքական անվտանգության ուժերի աղբյուրները հայտնել են, որ երկրի զինծառայողները տեղակայվել են քուրդ մարտիկների զինպատրաստման համար, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ: