Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպից ի վեր, երբ թուրք զինվորականները Սիրիայի երկնքում խոցել են ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը, Անկարան չի մասնակցել ամերիկյան կոալիցիայի ոչ մի գործողության՝ ուղղված ԻՊ-ի ահաբեկիչների դեմ, հայտնում է Reuters-ը:

 

Գործակալության տվյալներով՝ նախկինում Վաշինգտոնը Թուրքիայից ավելի ակտիվ ներգրավվածություն է պահանջել ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն ռուսական ինքնաթիռի շուրջ ստեղծված կոնֆլիկտի ֆոնին, հրաժարվել է այդ պահանջներից: Reuters-ի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ը խուսափում է հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության աճից՝ Ռուսաստանի հետ լարված իրավիճակը չսրելու համար:

 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պաշտոնյաները պնդում են, որպեսզի Թուրքիան ուժեղացնի Սիրիայի հետ իր սահմանի վերահսկողությունը: Նշվում է, որ հատուկ հսկողություն է պահանջում 100 կմ ձգվող սահմանի հատվածը, որն «Իսլամական պետությունը» օգտագործում է զինյալների տարանցման և ապօրինի առևտրի համար: