Ոստիկանությունը հայտնաբերել է քիչ քանակությամբ կոկաին ռոք երաժիշտ Սքոթ Վեյլենդի համերգային ավտոբուսի ննջարանում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

 

 

Որոնման արդյունքում ավտոբուսի մեկ այլ հատվածում հայտնաբերվել է որոշ քանակությամբ թմրանյութ: Ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով Վեյլենդի հետ գտնվել է ավտոբուսում. նրան մեղադրանք չի առաջադրվել:

 

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռոք երաժիշտ Սքոթ Վեյլենդը մահացած է հայտնաբերվել Մինեսոտայում համերգային ավտոբուսում: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:

 

 

48-ամյա Վեյլենդը Stone Temple Pilots-ի և Velvet Revolver-ի նախկին անդամ է, երկար տարիներ պայքարել է թմրամիջոցներից կախվածության դեմ: