Լիբանանի հյուսիսում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքն իր սեփական տանը, ինչի հետևանքով ահաբեկիչը, ինչպես նաև իր ընտանիքի անդամները, զոհվել են:

 

 

Ինչպես հաղորդում է Daily Star-ը՝ հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտում մասնագետների, մահապարտը պայթյունն իրականացրել է այն ժամանակ, երբ իր տունը գրոհել են զինվորականները: Զոհերի ճշգրիտ թիվը չի հաղորդվում: Վիրավորվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ զինվորականներ:

 

 

Նոյեմբերի 12-ին Բեյրութի արվարձաններից մեկում ահաբեկչություն է իրականացվել, որը խլել է 43 մարդու կյանք: Մարդաշատ վայրում մահապարտները գործի են դրել պայթուցիկ սարքը: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 239 մարդ: