Ադրբեջանական կայքերը համառորեն շարունակում են թաքցնել «Գյունեշլի» ծովային նավթահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի ու վիրավորների իրական քանակը՝ ամեն գնով դրանք ձգտելով հասցնել նվազագույնի: Սակայն ծանոթ լինելով Ադրբեջանի լրատվամիջոցների ոճին և ընդհանրապես այդ պետության՝ իրենց դիակները սառնարաններում թաքցնելու և հետո քիչ-քիչ հանելու քաղաքականությանը՝ ավելի հավանական է, որ իրականում զոհերի թիվը տասնյակներով պետք է հաշվել և դրանք դեռ ավելանում են ու կավելանան, քանի որ հրդեհն էլ շարունակվում է:

 

 

Նույն տրամաբանությամբ՝ Ադրբեջանը յուրաքանչյուր անգամ իր դիվերսիոն հարձակումների փորձերի արդյունքում՝ հայերից ջարդ ստանալուց հետո, սկզբնական շրջանում թաքցնում է իր տված զոհերի քանակը, սակայն դրան հաջորդող ժամանակահատվածում սկսում է բացել սառնարանի դռները, և հերթով ի հայտ են գալիս իբրև թե տարբեր հանգամանքներում «դժբախտ պատահարներից» զինծառայողների զոհվելու դեպքեր: Բայց դե մենք նման դեպքերում շատ լավ էլ հասկանում ենք, որ այդ զոհերը «թարմ» չեն, այլ ընդամենը սառնարանում սառեցված են:

 

 

Նույնը ենթադրում եմ, որ կլինի այս նավթահանքի հրդեհի կամ միգուցե պայթյունի դեպքում՝ տասնյակ, իսկ միգուցե հարյուրի չափ զոհերի մասին դեռ կիմանանք առաջիկայում, երբ հերթական սառնարանի դուռը բացվի:

 

Կարեն Վարդանյան